«Ռոման» պատրաստ է վաճառել հարձակվող Թեմմի Աբրահամին, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեացիները պատրաստ են վաճառել 25-ամյա անգլիացուն, որպեսզի դժվարություններ չունենան ֆինանսական ֆեյր-փլեյի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: