«Բավարական «կիսաբաց լուսամուտներ». Ինչո՞ւ և ինչպե՞ս հեռացվեցին Օլիվեր Կանն ու Հասան Սալիհամիջիչը — Armsport.am
9.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

    🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

    Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

    Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում

    Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

    Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

    📷 Չելսիի աստղ Քերն ու նրա հարսնացուն հայտարարել են երեխայի ծննդի մասին

    Նա եկավ և վստահորեն սկսեց աշխատանքը․ Վիրջիլ վան Դայկը՝ Սլոթի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Էլինա Ավանեսյանը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե
          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

          Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

          Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

            🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

            Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

            Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում

            Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

            Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

            📷 Չելսիի աստղ Քերն ու նրա հարսնացուն հայտարարել են երեխայի ծննդի մասին

            Նա եկավ և վստահորեն սկսեց աշխատանքը․ Վիրջիլ վան Դայկը՝ Սլոթի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Էլինա Ավանեսյանը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե
                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

                  Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

                  Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Բավարական «կիսաբաց լուսամուտներ». Ինչո՞ւ և ինչպե՞ս հեռացվեցին Օլիվեր Կանն ու Հասան Սալիհամիջիչը

                  ArmSport-ի դիտակետում, Գերմանիա, Թոփ, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  30.05.23 / 20:05
                  0

                  Վերջին անգամ, երբ Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայում չէր հաղթել, աշխարհը շոկի մեջ էր: Բայց ոչ թե մյունխենյան ակումբի անհաջողությունից, այլ iPhone-ի նոր դիզայնից, որն այդ ժամանակ նոր ներկայացվել էր: 10 տարի անընդմեջ թիմը չեմպիոն էր Բունդեսլիգայում: Իհարկե, եղել են պահեր, երբ թիմը քիչ էր մնում՝ զրկվեր արծաթե պնակից, բայց ամեն ինչ բարեհաջող էր ավարտվում: Այս տարի գրանցված պատկերը, մեծ հաշվով, շատ չի փոխվել. «Ռեկորդմայստերը» նորից չեմպիոն է, սակայն հետհամն ավելի տհաճ է, բավարական փտած ներբերշիկը: Թիմի ներսում տիրող փնթի վիճակն աննկատ չմնաց նույնիսկ երկրպագուների աչքից. չեմպիոնական միջոցառմանը ներկա չէր Օլիվեր Կանը: Ու՞ր էր կորել ակումբի գլխավոր տնօրենն այդ գերուրախ և դրամատիկ պահին: Այդ պահին քչերը գիտեին, որ նրան ակումբի ղեկավարությունն արգելել էր նույնիսկ մոտ գալ ֆուտբոլիստներին: Նա արդեն աշխատանքից ազատված էր: Նույնը սպասվում էր նաև սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչին, որը Ջամալ Մուսիալայի չեմպիոնական գոլի ժամանակ մանկան պես ուրախությունից ցատկոտում էր: Նա նույնիսկ այդ պահին չգիտեր՝ ինչ է սպավում իրեն ընդամենը մի քանի ժամ անց: Կամ, գուցե, գիտե՞ր…

                  Մյունխենյան գրանդում Կանն ու Սալիհամիջիչն անցկացրել են երկար-երկար տարիներ՝ նախ որպես ֆուտբոլիստ, ապա՝ որպես ֆունկցիոներ: Այո, նրանց անվան հետ են կապված թիմի վերջին տարիների հաջողությունները, սակայն այս մրցաշրջանում տեղի ունեցած իրադարձություններն այլ ելք չէին թողնում: Փորձենք հասկանալ՝ որտեղ է թաղված շան գլուխն ու ինչը ստիպեց Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի ղեկավարությանը գնալ նման քայլի:

                  Սալիհամիջիչը եկավ, երբ կար դրա կարիքը

                  2017 թվականին Հասան Սալիհամիջիչը, մի պահ կատարելով «Բավարիայի» ժամանակավոր գլխավոր մարզչի պարտականությունները, կարիերայում level-up արեց ու դարձավ ակումբի սպորտային տնօրեն: Նա եկել էր փոխարինելու Մատիաս Զամերին, որը հրաժարական էր տվել առողջական ու ընտանեկան խնդիրների պատճառով: 1 տարի հանգիստ աշխատելուց հետո Սալիհամիջիչը բախվեց առաջին խնդիրներին: 2018-ի աշնանը «Բավարիան» 4 անընդմեջ թույլ հանդիպում անցկացրեց: Լրագրողները թիրախավորեցին Մանուել Նոյերի սեյվերի ցածր արդյունավետությունը, Նիկո Կովաչի անատամ տակտիկան ու Ռոբերտ Լևանդովսկու պասիվությունը: Սիլհամիջիչը դիմեց բարձր ղեկավարությանը: Ռումենիգեն, Հյոնեսն ու բոսնիացին հատուկ ասուլիս հրավիրեցին, որտեղ քարը քարին չթողեցին լրագրողներից՝ պնդելով, որ «մամուլում հրապարակված տեղեկությունները նպատակ ունեն պախարակել ակումբի համբավն ու խարխլել թիմի ներսում տիրող հանդարտ մթնոլորտը»:

                  Սալիհամիջիչը խնդիրներ էր ունենում նաև Հանսի Ֆլիքի հետ: Այդ մասին առավել տպավորիչ արտահայտվել է ակումբի ևս մեկ լեգենդար ֆուտբոլիստ՝ նախկին ավագ Շտեֆան Էֆենբերգը: T-online.de-ում սյունյակագիր հանդիսացող Էֆենբերգը հայտարարել է, որ Սալիհամիջիչը թույլ չէր տալիս Ֆլիքին խառնվել տրանսֆերային գործերին: «Ապշել կարելի է՝ ինչպես Ֆլիքին թույլ չեն տալիս գոնե նվազագույն մասնակցություն ունենալ տրանսֆերային ցուցակ կազմելու գործընթացին: Դա նրան հունից հանել է», — գրել է Էֆենբերգը Ֆլիքի պաշտոնանկությունից կարճ ժամանակ առաջ:

                  Պատկերացրեք՝ այս կոնֆլիկտը ձգվել է մոտ 1,5 տարի: Ամենաաղմկահարույց սկանդալներից մեկը կապված է Տիմո Վերների հետ: Սալիհամիջիչը պնդում էր, որ Վերները այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բավարիային»: Ֆլիքի կարծիքը լրիվ հակառակն էր: Սակայն Սալիհամիջիչը թքած ուներ իր մարզչի վրա. նա համառորեն աշխատում էր Լերոյ Սանեի տրանսֆերի վրա: 2020 թվականի մարտին Հանսի Ֆլիքը ակումբի ղեկավարությունից տրանսֆեր իրականացնելու համար վետոյի իրավունք պահանջեց, սակայն մերժում ստացավ: Նրա և Սալիհամիջիչի միջև լարվածությունը մեծանում էր, սակայն ղեկավար կազմում տեղ գտած Օլիվեր Կանը նրանց կանչեց տետ-ա-տետ կոշտ զրույցի: Տարաձայնությունները, կարծես, հարթվեցին, սակայն դա միայն թվում էր: 2020-ի տրանսֆերային ամռան ձեռքբերումներն ավելի քան անհաջող էին՝ Մարկ Ռոկա, Բունա Սար, Դուգլաս Կոստա, Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտին: Այս 4 տրանսֆերներից առաջին 3-ը չարդարացրին սպասելիքները: «Ես եկել եմ այն եզրահանգման, որ նախորդ տարվա համեմատ մեր թիմի ներուժը թուլացել է, դա պետք է որպես փաստ ընդունենք», — 2021-ի սկզբում հայտարարեց Ֆլիքը: Ապրիլին նա հայտարարեց «Բավարիայից» հեռանալու մասին:

                  Կոնֆլիկտների արքաները

                  Ֆլիքին փոխարինած Նագելսմանը Գերմանիայի մարզչական ցեխի ամենահեռանկարային կերպարն է: Սալիհամիջիչենք որոշեցին մի կողմ դնել «հաստակողությունն» ու սկսեցին հաշվի նստել նրա հետ տրանսֆերների հարցում: Այդ է վկայում այն հանգամանքը, որ Նագելսմանն անձամբ էր մեկնել Մանեի հետ բանակցելու և անձամբ էր գնացել սեղմելու դե Լիխտի ձեռքը՝ պայմանագիր ստորագրելուց առաջ: Այս պահով սկանդալներ չեղան, փոխարենը ֆինանսական հողի վրա մեծ աղմուկ բարձրացավ: 2021 թվականի նոյեմբերին, երբ դեռ կովիդը վերջնակապես իր «մարշը չէր նվագել», «Բավարիան» որոշեց չփոխհատուցել ֆուտբոլիստների հասանելիք գումարը, որը նրանք պետք է ստանային ինքնամեկուսացման ժամանակ: Ակումբի ներսում դժգոհության ալիք բարձրացավ. Կիմիխն, օրինակ, այդ պատճառով չստացավ ավելի քան 760 հազար եվրո:

                  Մեկ ամիս անց ակումբի ղեկավարությունը «բախվեց» նաև երկրպագուների հետ: Կատարում՝ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում շինհրապարակում մարդկանց մահանալու մասին լուրերի շրջանառությունից հետո երկրպագուները ակումբի ղեկավարությունից պահանջեցին խզել այդ երկրի հետ բիզնես կապերը: Նույնիսկ խաղերից մեկի ժամանակ ֆաները պաստառ էին բացել, որի վրա պատկերված էին Qatar Airways-ի շապիկների վրայից արյան հետքերը մաքրող Կանն ու Հայները հետևյալ վերնագրով. «Ամեն ինչ փողով կլվանք»:

                  2022 թվականի փետրվարին Սալիհամիջիչը տարաձայնություններ ունեցավ մյունխենյան ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Լոթար Մաթեուսի հետ: Անվանի ֆուտբոլիստն ու մարզիչը բարձրաձայնեց Լուկա Էրնանդեսի ֆինանսական հարցերը: Ըստ Մաթեուսի՝ ֆուտբոլիստը, որի համար վճարվել է 80 մլն եվրո, պարտավոր է իր գնին՝ 20 մլն եվրո աշխատավարձին համապատասխան ֆուտբոլ ցուցադրել: «Եթե այդպես չլինի, մյուս ֆուտբոլիստներն էլ կարող են գալ ղեկավարության մոտ ու ասել «մենք էլ ենք ուզում այդպես», — ասել է Մաթեուսը:

                  Սալիհամիջիչի պատասխանը չուշացավ ու առաջացրեց երկրպագուների անհավանական հուժկու զայրույթը. «Իհարկե, նա պետք է մի բան ասեր, չէ՞ որ նա փորձագետ է: Բայց ես խորապես թքած ունեմ նրա ասածների վրա: «Բավարիան» իր ֆուտբոլիստներին է պաշտպանելու»:

                  Ռոբերտ Լևանդովսկու հեռանալն է՛լ ավելի լարեց Սալիհամիջիչին ու Կանին երկրպագուների դեմ: Լեհ հարձակվողը ակումբից հեռացավ՝ ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ ունենալով: Սակայն այստեղ էլ «հանճարեղ» Սալիհամիջիչը գտավ «ճիշտ» խոսքեր՝ ինքն իրեն նոր փոսը գցելու համար. «Երբեք չեմ հասկացել նման վերաբերմունք: Հայրս ինձ սովորեցրել է՝ ինչ որ տեղից հեռանալուց հետույքով չփակել դուռը: Ռոբերտը հենց այդպես էլ արեց»: Լևանդովսկին հետագայում հանդիպեց ղեկավարության հետ տետ-ա-տետ, խնդիրը «ջրվեց», սակայն բոլորը լավ հասկանում են՝ դա միայն «դրսի աչքի» համար էր, մինչդեռ ներսում նրանք մինչև այսօր աչքով աչք չունեն իրար հետ:

                  Եթե ակումբի պատմության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկու հետ կարելի էր նման կերպ վարվել, ո՞վ է Մանուել Նոյերը, որ չարժանանա այդպիսի վերաբերմունքի: Մի օր «Բավարիայի» ղեկավարությունը քնից արթնացավ ու որոշեց աշխատանքից ազատել դարպասապահների մարզիչ Տոնի Տապալովիչին: Ասում են, Նոյերը «գժված» մտել է Օլիվեր Կանի սենյակ ու բացատրություն պահանջել, դուրս գալիս էլ խփել է աշխատանքային սեղանին ու հեռացել: «Այն, ինչ ասել ու արել է Նոյերը Տոնիի հեռացման կապացությամբ, չի համապատասխանում ոչ նրա՝ ավագի կարգավիճակին, ոչ էլ մեր ակումբային արժեքներին», — պաթոսախեղդ եղած ասել է Կանը:

                  Գագաթնակետը

                  Այս եղած-չեղածը դեռ կարելի էր ինչ-որ տեղ ընդունել, համակերպվել ու անցնել առաջ, սակայն Սալիհամիջիչն ու Կանը որոշեցին առաջնորդվել «մի հապաղիր, խայտառակիր քեզ մինչև վերջ» սկզբունքով և ընկան Նագելսմանի հետևից ու բերեցին Տուխելին: Ժամանակին Նագելսմանի թեկնածությունն ակտիվորեն պաշտպանած Կանը, մարզչի պաշտոնանկությունից հետո, սակայն, կտրուկ փոխեց հռետորաբանությունն ու արեց հայտարարություն, որը խաչ քաշեց նրա և իր կոլեգայի ներման հնարավորությունների վրա: «Մենք հասկացանք, որ այս և մյուս մրցաշրջանների համար գծված մեր նախագիծը վտանգի տակ է, դրա համար որոշեցինք ազատվել Յուլիանից: Վստահ եղեք՝ դա էմոցիաների հիման վրա կայացված որոշում չէ»:

                  Նագելսմանի ներկայացուցիչները հրապարակավ մեղադրում էին «Բավարիայի» ղեկավարներին անազնիվ մեթոդներով աշխատելու և թիկունքում այլ մարզիչների հետ բանակցելու համար: «Sport 360» ֆուտբոլային հեռուստաշոուի շրջանակում հայտնի դարձավ հետևյալը. Նագելսմանի ներկայացուցիչները ԶԼՄ-ներից էին իմացել, որ իրենց հաճախորդին պատրաստվում են պաշտոնանկ անել, միայն դրանից հետո են նրանք առերես հանդիպել Սալիհամիջիչին ու Կանին:

                  «Նա եկել է թրեբլի հետևից», — ասում էին «Բավարիայի» երկրպագուները, երբ իմացան, որ թիմի մարզչի ղեկը ստանձնել է Թոմաս Տուխելը: Ընդամենը 40 օրում Տուխելը հասցրեց դուրս մնալ Չեմպիոնների լիգայից, Գերմանիայի գավաթից, իսկ Բունդեսլիգայում չեմպիոնական տիտղոսը պարզապես սկուտեղի վրա մատուցեց «Դորտմունդը»: Ստացվեց, որ Տուխելը եկավ թրեբլի հետևից, բայց քիչ էր մնում գրողի ծոցն ուղարկեր ամեն ինչ, եթե չլինեին «Բորուսիայի» «մեղուները»:

                  Բնականաբար, երկրպագուները չէին կարող գոհ մնալ նման գործողություններից: «Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղի ժամանակ երկրպագուները «Բրացոն (Սալիհամիջիչի մականունն է) և Կանն անցյալի հերոսներն ու այսօրվա անհաջողակներն են» գրությամբ պաստառ էին բացել:

                  Bild պարբերականի տեղեկություններով, ֆուտբոլիստների մեծամասնությանը դուր չի եկել այն հանգամանքը, որ Կանն ու Սալիհամիջիչը չեն փորձել գտնել խնդրի խորքային լուծումը՝ փոխարենը քավության նոխազ դարձնելով Յուլիան Նագելսմանին և այդ ամենը կապելով հանդերձարանում ինչ-որ միստիկ խնդիրների հետ: Աղբյուրի փոխանցմամբ, հանդերձարանում ոչ մի այնպիսի դեպք տեղի չի ունեցել, որը կարող էր խանգարել երիտասարդ մարզչին աշխատել:

                  Իսկ հիմա չոր փաստեր ու եզրակացություն. գործնականում, Սալիհամիջիչի գալու առաջին իսկ օրից խնդիրներ «Բավարիայում» եղել են, ու հիմնականում՝ իր մեղքով ու նախաձեռնությամբ: Դրան զուգահեռ՝ Սալիհամիջիչի ու Կանի հետ թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան ու չի ընդհատել հեգեմոնիան Գերմանիայում:

                  Բայց

                  • Չեմպիոնների լիգայում հաղթանակը գրանցված է ոչ սովորական պայմաններում՝ կովիդյան շրջան, առանց երկրպագուների, մեկխաղյա դիմակայությամբ (չնայած՝ թիմն իրոք ուժեղ էր, ու հաղթանակը թղթի վրա հաղթանակ է):
                  • Գերմանիայում էլ չկա մի թիմ, որը նույնիսկ 1/3 կազմով մոտ կանգնած լինի «Բավարիային»: Եթե նույնիսկ այս ընթացքում չեմպիոնական «պնակը» գնար այլ քաղաք, դա ոչ թե կլիներ չեմպիոն դարձած թիմի վաստակը, այլ «Բավարիայի» խայտառակ ամոթը:

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #թոմաս-տուխելբավարիաբունդեսլիգաՀասան սալիհամիջիչՅուլիան ՆագելսմանՉեմպիոնների լիգաՌոբերտ ԼևանդովսկիՕլիվեր Կան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

                  08.05.25

                  Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

                  08.05.25

                  Փարիզում անկարգություններից հետո ձերբակալվել է 43 երկրպագու

                  08.05.25

                  Ինտերի երկրպագուի մոտ սրտի կանգ է գրանցվել Բարսելոնայի հետ խաղի ժամանակ

                  08.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

                  01:44 / 09.05.25

                  🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

                  00:56 / 09.05.25

                  Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

                  00:10 / 09.05.25

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  23:33 / 08.05.25

                  Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում

                  23:12 / 08.05.25

                  Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

                  23:05 / 08.05.25

                  Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

                  22:40 / 08.05.25

                  📷 Չելսիի աստղ Քերն ու նրա հարսնացուն հայտարարել են երեխայի ծննդի մասին

                  22:15 / 08.05.25

                  Նա եկավ և վստահորեն սկսեց աշխատանքը․ Վիրջիլ վան Դայկը՝ Սլոթի մասին

                  21:45 / 08.05.25

                  Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը

                  21:20 / 08.05.25

                  Փարիզում անկարգություններից հետո ձերբակալվել է 43 երկրպագու

                  21:15 / 08.05.25

                  Լիվերպուլը գտել է Ալեքսանդեր-Առնոլդի փոխարինողին

                  20:35 / 08.05.25

                  ՀՊԼ․ Ապրիլի լավագույնները հայտնի են

                  20:20 / 08.05.25

                  Ինտերի երկրպագուի մոտ սրտի կանգ է գրանցվել Բարսելոնայի հետ խաղի ժամանակ

                  20:05 / 08.05.25

                  Բերեզովսկին նշել է, թե ով էր Ինտեր-Բարսելոնա խաղում լավագույնը

                  19:55 / 08.05.25

                  Հայաստանի բասկետբոլի հավաքականը կպայքարի Եվրոբասկետ 2029-ի ուղեգրի համար

                  19:35 / 08.05.25

                  Նրանք չէին ցանկանում, որ մենք հասնեինք եզրափակիչ. Գավի

                  19:20 / 08.05.25

                  Մեկը մյուսի հետ կապ չունի․ Թիկնիզյանի գործակալը մանրամասնում է

                  18:55 / 08.05.25

                  Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

                  18:29 / 08.05.25

                  Լուսանկարը՝ ՖԱ Արարատ

                  🎥 Արարատը հաղթեց Վանին․ Դումբիայի ու Կանտեի հրաշալի գոլերը

                  17:57 / 08.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.