«Նապոլիի» հարձակվող Խոսե Կալյեխոնը մտադիր է ամռանը տեղափոխվել չինական «Դալիան Յիֆան»: Իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը կփորձի թիմում պահել իսպանացի ֆուտբոլիստին, տեղեկացնում է Sky Italia-ն:
Դե Լաուրենտիսը կզրուցի 33-ամյա ֆուտբոլիստի հետ և կփորձի համոզել նրան չլքել Նեապոլը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլիի» նախագահը մերժել էր աշխատավարձի բարձրացման Կալյեխոնի պահանջները:
Չինաստանում հարձակվողը կարող է վերամիավորվել Ռաֆայել Բենիտեսի հետ, ում ղեկավարությամբ խաղացել է «Նապոլիում»: Բենիտեսը այժմ գլխավորում է «Դալիան Յիֆանը»:
Իտալիայի Ա Սերիայի այս մրցաշրջանում Խոսեն մասնակցել է 23 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: