Միլանի նախկին մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին Tuttomercatoweb-ին տված հարցազրույցում կիսել է իր կարծիքը միլանյան ակումբի տնօրեն Պաոլո Մալդինիի աշխատանքի վերաբերյալ:
«Միլանի» ղեկին գտնվող Մալդինին նման է բժշկի, ով չի գնացել տարրական դպրոց: Պաոլոն հիանալի խաղացող էր, բայց նրան պետք է հարցնել. «Ի՞նչ եք դուք երբևէ արել տնօրեն դառնալու համար»,- ասել է Միրաբելին:
Վերջերս հայտնի դարձավ, որ «Միլանի» ֆուտբոլային բաժնի ղեկավար Զվոնիմիր Բոբանը արդեն լքել է ակումը, իսկ տնօրեն Պաոլո Մալդինին պատրաստվում է մրցաշրջանի ավարտին լքել ակումբը: