Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Լիոնի» դեմ խաղի նախօրեին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Նեյմարի մասին։
«Նեյմարն այժմ ավելի հանգիստ է: Նա լավ հանդիպում անցկացրեց «Բորդոյի» դեմ խաղում(4-3), բայց, ցավոք, ստացավ կարմիր քարտ: Սա լավ չէ, բայց այդպես պատահում է:
Ես զգացի, որ նա ավելի հանգիստ է: Նա պատրաստվում է առաջիկա հանդիպմանը, և դա կարևոր է: Ամենակարևորն այն է, որ այս վճռական փուլում նա մեզ հետ է: Ես շատ ուրախ կլինեմ նրան դուրս բերել խաղադաշտ «Լիոնի» դեմ խաղում:
Ես զգում եմ, որ նա իսկապես պատրաստ է, դարձել է ավելի հանգիստ, ավելի վստահ և մտել է իր ռիթմի մեջ»,- մեջբերում է Տուխելին Goal-ը: