«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում օրերս բացվել է հայկական ֆուտբոլի լեգենդ, Անկախ Հայաստանի առաջին հավաքականի մարզիչ Էդուարդ Մարկարովի անկյունը:
Լեգենդար ֆուտբոլիստի կողքին էին նաև հավաքականի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Արմեն Շահգելդյանը, Արմեն Պետրոսյանը, Արտաշես Ադամյանը, Պողոս Գալստյանը, Ռազմիկ Գրիգորյանը և Վարդան Խաչատրյանը:
Ֆուտբոլիստները հանդիպում են ունեցել նաև մեր ակադեմիայի պատանեկան թիմերի ֆուտբոլիստների հետ, զրուցել են նրանց հետ ու պատասխանել ակումբի սաների հարցերին։
Այնուհետև նրանք ներկա են գտնվել նաև «Ուրարտու» — «Նոա» հանդիպմանը, իսկ խաղի խորհրդանշական հարվածը կատարել է հենց Մարկարովը: