Միլանի «Ինտերի» նախագահ Ստիվեն Չժանը քննադատել է Ա Սերիայի ղեկավար Պաոլո դել Պինոյին, տեղեկացնում է Sky Italia-ն:
Չժանին անհանգստացրել է այն հանգամանքը, որ առաջնության խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվում կամ չեղարկվում են:
«Չի կարելի ամբողջ օրը խաղալ խաղացանկի հետ:
Ֆուտբոլիստների առողջությունը պետք է առաջնային դիրքում լինի ձեզ համար: Խաղերը անընդհատ հետաձգվում են: Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է խոսել սպորտային արդար մրցակցության մասին:
Մարզիչները և ֆուտբոլիստները պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն խաղադաշտ մտնելու: Սա նորմալ իրավիճակ չէ:
Հարկավոր է պատասխանատվություն վերցնել և պաշտպանել ֆուտբոլիստների շահերը: Հասարակության առողջությունը առաջնային արժեք է»,- ասել է Չժանը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 26-րդ տուրի «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը հետաձգվել էր: Այն պետք է կայանար երեկ՝ մարտի 2-ին, բայց Ա Սերիան որոշում է կայացրել, որ այն տեղի կունենա մարտի 9-ին: