«Զենիթը» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը ՌՊԼ 26-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթեց «Սպարտակին» (3:2) և ժամանակից շուտ նվաճեց տիտղոսը։
«Զենիթը» վաստակեց 64 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ անհասանելի դարձավ հետապնդողների համար։ ԲԿՄԱ-ն ունի 51 միավոր, «Ռոստովը»՝ 50, «Սպարտակը»՝ 49։
Բոլոր 5 չեմպիոնությունները գրանցվել են մարզիչ Սերգեյ Սեմակի գլխավորությամբ։