Բերգամոյում ավարտվել է Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի հանդիպումը, որում «Ատալանտան» ընդունել էր «Յուվենտուսին»։ Հյուրերը հաղթել են 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացել է Սամուել Այլինգը։ Հանդիպման վերջնամասում Դուշան Վլահովիչը խփել է իր թիմի երկրորդ գնդակը։
Այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» բարձրացել է Ա Սերիայի երկրորդ հորիզոնականը: Թիմը 34 խաղում վաստակել է 66 միավոր:
«Ատալանտան» 58 միավորով վեցերորդ տեղում է: