«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ներդրումներ են կատարել Իսպանիայի Vice ռեստորանների ցանցում։ Այս մասին հայտնում է El Pais-ը։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողները մասնակցել են բուրգերների արտադրության մեջ մասնագիտացած ռեստորանների ցանցի զարգացման համար ֆինանսական միջոցներ հավաքելու գործընթացին:
Ընդհանուր առմամբ, իսպանացի ձեռնարկատերերը հավաքել են մոտ 17 միլիոն եվրո, նրանք նախատեսում են Մադրիդում և Բարսելոնայում յոթ ռեստորանների ցանցն ընդլայնել մինչև 17-ի՝ ամբողջ Իսպանիայում: