Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սալերնիտանայի» հետ:
Առաաջինը հաշիվը բացեցին տանտերերը: 62-րդ րոպեին գոլ խփեց Օլիվիերան:
Հյուրերը 84-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը:
Առաջնության ավարտից 6 տուր առաջ նեապոլյան թիմը 79 միավորով առաջին տեղում է ու 18 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող «Լացիոյի» նկատմամբ:
Հաղթանակի դեպքում «Նապոլին» այս տուրում կնվաճեր չեմպիոնի տիտղոսը: