Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան դարձել է Մայամիի ընթացող մրցաշարի հաղթող (WTA-1000)։
Մրցաշարի եզրափակիչում աշխարհի 12-րդ ռակետ Կվիտովան երկու սեթում հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը` 7:6 (16:14), 6:2:
Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 42 րոպե։
WTA. Մայամի (ԱՄՆ)․ եզրափակիչ
Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – Պետրա Կվիտովա (Չեխիա) – 6:7 (14:16), 2:6։