Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»:
Դրվագներից մեկում կապանյան թիմի դարպասին 11 մետրանոց նշանակվեց: Բացի այդ, հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը խաղադաշտից հեռացրեց Անան Մենսահին:
Կապանյան թիմի ներկայացուցիչները համաձայն չէին այդ որոշման հետ և ընդմիջմանը հարցեր էին պարզում մրցավարի հետ: Այդ ընթացքում լսվել են հայհոյանքներ:
Մրցավարը նախ հրահանգեց գնալ հանդերձարան, որից հետո հայհոյող անձը հեռացվեց մարզադաշտի տարածքից:
Հանդիպման երկրորդ խաղակեսը վերսկսվեց 10 րոպե ուշացումով, քանի որ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները դուրս չէին գալիս հանդերձարանից:
Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

