«Տիգրեի» հարձակվող Մատեո Ռետեգին հայտնվել է ևս մեկ եվրոպական ակումբի ուշադրության կենտրոնում։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ այս անգամ ֆուտբոլիստը հետաքրքրել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական թիմն արդեն բանակցություններ է սկսել տրանսֆերի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռետեգիի տրանսֆերի համար պայքարում առաջատար են երկու ակումբներ՝ Միլանի «Ինտերը» և Մադրիդի «Ատլետիկոն»։
23-ամյա Ռետեգին իր ողջ կարիերան անցկացրել է Արգենտինայում, սակայն խաղում է Իտալիայի հավաքականում: Հարձակվողը Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ հավաքականի կազմում իր երկու առաջին խաղերում երկու գոլ է խփել։