Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատել է, որ կձգտի հավաքական բերել արգենտինական ծագումով ավելի շատ խաղացողների, այդ թվում՝ «Վելես Սարսֆիլդի» վինգեր Ջանլուկա Պրեստիանիին և «Զալցբուրգի» կիսապաշտպան Նիկոլաս Կապալդոյին։
«Տիգրեսի» հարձակվող Մատեո Ռետեգին անակնկալ կերպով ընդգրկվեց Իտալիայի հավաքականի կազմում Եվրո 2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղերում, սակայն այդ քայլը արդյունք տվեց, քանի որ արգենտինական ծագմամբ 23-ամյա խաղացողը գոլ խփեց ինչպես Անգլիայի, այնպես էլ Մալթայի դեմ խաղում:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Իտալիայի հավաքականի սկաուտները հայտնաբերել են ևս չորս օրիունդի՝ մարդիկ, ովքեր ծնվել և մեծացել են արտասահմանում, բայց ունեն իտալական արմատներ:
Նրանք են 17-ամյա Պրեստիանին, 24-ամյա Կապալդոն, «Սան Պաուլոյի» 23-ամյա կիսապաշտպան Ջուլիանո Գալոպոն և «Արգենտինոս Խունիորսի» 21-ամյա պաշտպան Մարկո Դի Չեզարեն։ Չորսին էլ Մանչինին կարող է հրավիրել հաջորդ միջազգային հանդիպումներին: