2001 թվականին Բուֆոնը «Պարմայից» տեղափոխվեց «Յուվենտուս» և թուրինյան ակումբում խաղաց մինչև 2018 թվականը։
«Յուվենտուսն» այն թիմն է, որն ինձ օգնեց հասնել որոշակի մակարդակի։ Սա լավագույն ընտրությունն է, որ կարող էի անել:
Հայրս և գործակալս համոզեցին ինձ կատարել այս ընտրությունը: «Ռոման» և «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված էին ինձնով, և ես պատրաստվում էի տեղափոխվել «Բարսա»:
Ես ստիպված էի հինգ կամ վեց ամիս հարմարվել Թուրինում, բայց կյանքումս երբեք չեմ տեսել այնպիսի մտածելակերպ և պրոֆեսիոնալիզմ, ինչպիսին «Յուվենտուսում» է»,- ասել է «Պարմայի» 45-ամյա դարպասապահը Bobo TV-ին տված հարցազրույցում։