Չիլիական «Կոբրեսալ» ակումբի դարպասապահ Լեանդրո Ռեկենան «Կոլո-Կոլոյի» դեմ խաղում (3:1) սեփական տուգանային հրապարակից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել։
Գնդակը 101 մետր տարածություն է անցել, մինչև այն հայտնվել է դարպասում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գոլը կարող է հավակնել ֆուտբոլի պատմության ամենահեռավորի կոչմանը։ Հնարավոր է, որ նվաճման գրանցման հայտ ներկայացվի Գինեսի ռեկորդների գրքում։