Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։45-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի «Ինտեր» – «Յուվենտուս» հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Ինտեր» – Օնանա, Դարմիան, Դե Վրեյ, Աչերբի, Դումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Չալհանօղլու, Դիմարկո, Լուկակու, Լաուտարո։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում է։
«Յուվենտուս» – Շչեսնի, Գատտի, Բրեմեր, Դանիլո, Դե Շիլյո, Ֆաջիոլի, Լոկատելի, Ռաբյո, Կոստիչ, Սուլե, Վլահովիչ։