Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։
Հյուրերի կազմում 29-րդ րոպեին հաշիվը բացեց Խունիոր Ալոնսոն՝ եզրափակելով Էդուարդ Սպերցյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումը։
10 րոպե անց Ջոն Կորդոբան կրկնապատկեց «Կրասնոդարի» առավելությունը։ Առաջին կեսի վերջնամասում Արտյոմ Ձյուբան վրիպեց 11 մետրանոց նշակետից։
Երկրորդ կեսի մեկնարկում 47-րդ և 51-րդ րոպեներին, տանտերերի կազմում աչքի ընկան Դմիտրի Բարինովն ու Մաքսիմ Գլուշենկովը։
63-րդ րոպեին հյուրերի կազմում դաշտից հեռացվեց Քրիստիան Ռամիրեսը։ 2 րոպե անց Արտյոմ Ձյուբան առաջ մղեց մոսկովյան ակումբին։ 72-րդ րոպեին արդեն «Լոկոմոտիվի» կազմում դաշտից հեռացվեց Իգոր Սմոլնիկովը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
Հայաստանի հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցեց ամբողջ խաղին։