Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին: Ավետիսյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Դավթյանը՝ 7-րդ տեղը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի առաջին փուլում Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։
Մարտի 4-ին հենացատկի վարժության եզրափակիչում մրցահարթակ դուրս կգա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որն առաջին փուլում դարձել էր հենացատկի վարժության ոսկե մեդալակիր:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլին մասնակցած Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չէին հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը և դուրս մնացել պայքարից:
Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում է․ Հայաստանի հավաքականը դրան չի մասնակցի։