Կոլորադո Սփրինգսում (ԱՄՆ) անցկացվող 2023 թվականի Չորս մայրցամաքների գեղասահքի առաջնությունում կանայք ներկայացրել են ազատ ծրագրերը։
Հաղթանակը մրցաշարում տարավ հարավկորեացի գեղասահորդուհի Հե Ին Լին, ով ընդհանուր 210,84 միավորով զբաղեցրեց առաջին տեղը։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Հարավային Կորեայի մեկ այլ ներկայացուցիչ Կիմ Յե Լիմը (209.29):
Ճապոնիայի ներկայացուցիչ Մոնե Չիբան (204,98) եզրափակեց լավագույն եռյակը։