Ֆրանսիացի արձակվող Օլիվյե Ժիրուն մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը իտալական «Միլանի» հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 36-ամյա ֆուտբոլիստը փետրվարի 9-ին նոր պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ՝ մինչև 2024 թվականի հունիսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողի և ակումբի միջև բանակցությունները տևել են մի քանի շաբաթ։ Բոլոր փաստաթղթերը կստորագրվեն այսօր։
Ժիրուի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: