«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է խաղային կարիերայի հնարավոր ավարտի մասին։
«Իմ տաղանդն ամեն օր դրսևորելու ցանկությունը միայն անձնական շահերի համար չէ։ Ցանկանում եմ իմ փորձով կիսվել այլ խաղացողների հետ։ Ես ուզում եմ նրանց տալ այն ամենը, ինչ ունեմ։ Սա նաև իմ մարտահրավերն է, իմ նպատակը։ Դա իմ էգոյի մասին չէ: Ես 41 տարեկան եմ, խաղում եմ «Միլանում» և բարձունքում եմ։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել ուրիշների վրա, ես այստեղ եմ նրանց համար, ոչ թե ինձ համար: Եթե ամեն ինչ անեի ինձ համար, ապա որևէ կղզում սիգար կծխեի։ Եթե ես կարող եմ օրինակ և առաջնորդ լինել, ապա դա անում եմ»,- Իբրահիմովչիայի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։
41-ամյա շվեդ ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։