Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն Յոհաննես Բյոն Աշխարհի առաջնություններում տարած հաղթանակների քանակով հավասարվել է հնգակի օլիմպիական չեմպիոն Մարտին Ֆուրկադին։
Չորեքշաբթի օրը Բյոն Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում հաղթել է 2023 թվականի Աշխարհի գավաթի խառը փոխանցումավազքում, որը տեղի է ունեցել Գերմանիայի Օբերհոֆ քաղաքում։
Այս ոսկե մեդալը նրա համար 13-րդն էր Աշխարհի առաջնությունում։ Ֆրանսիացին ունի նույնքան մեդալ ԱԱ-ում։
Աշխարհի առաջնություններում հաղթանակների թվով առաջատարը նորվեգացի Օլե Էյնար Բյորնդալենն է, ով ունի 20 ոսկե մեդալ (11 անձնական)։ Ֆուրկադը նույնպես ունի 11 անհատական հաղթանակ, իսկ Բյոն՝ 4: