«Ռոմայի» մարզական տնօրեն Տիագո Պինտուն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձախողված տրանսֆերների մասին:
«Հակիմ Զիեշը մեր թիրախներից մեկն էր, մենք կապ էինք հաստատել նրա գործակալների և «Չելսիի» հետ, բայց գործարքը ձախողվեց:
Կարող եմ նաև հաստատել, որ ևս մեկ ֆուտբոլիստ կար, բայց ոչինչ չստացվեց, քանի որ Ձանիոլոն հրաժարվեց տեղափոխվել «Բորնմութ»»,- Պինտուի խոսքերն է մեջբերել Football Italia-ն։
Հաղորդվում է, որ «Ռոման» արդեն համաձայնության է եկել «Գալաթասարայի» հետ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի հարցում։