«Յուվենտուսը» ավարտել է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հետ տրանսֆերային պայմանագիրը, հայտնում է Calcio e Finanza-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև կնքված պայմանագրում ակտիվացվել է ավտոմատ գնման տարբերակը։ Թուրինցին 25-ամյա խաղացողի համար կվճարի 25 մլն եվրո՝ գումարած 12,5 մլն՝ որպես բոնուսներ։
Լոկատելին «Յուվենտուս» է տեղափոխվել «Սասուոլոյից» 2021 թվականի ամռանը վարձավճարով\:
Թուրինյան ակումբի կազմում կիսապաշտպանը հասցրել է անցկացնել 68 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։