«Ռոման» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Անչելոտին կարող է կորցնել աշխատանքը «Ռեալում»: Մարզչին հնարավոր է հեռացնեն, եթե «Ռեալը» չհաղթի Աշխարհի ակումբային առաջնությունը։
Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա թիմի ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոնֆլիկտ ունի ակումբի ղեկավարության հետ։
Նա դժգոհ է «Ռոմայի» տրանսֆերային քաղաքականությունից և պատրաստ է 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Իտալիայի մայրաքաղաքից։