«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է եվրոպական ակումբների՝ այս ամառ հարձակվող Վիկտոր Օսիմենին ձեռք բերելու ծրագրերի մասին լուրերը:
«Նա չի վաճառվում։ Մեր խաղացողները մեծ պահանջարկ ունեն, բայց ես ոչ մեկին վաճառելու կարիք չունեմ։
Մենք պարտքեր չունենք, ֆուտբոլիստներին վաճառելու կարիք չկա»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ամռանը հարձակվողի տրանսֆերի համար պայքարելու են «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։