«Ինտերի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի վերջին գործողությունները, ժեստերն ու խոսքերը ոչ միայն իր դեմ են տրամադրել «Միլանի» երկրպագուներին, այլև զրկել են ընկերոջից:
La Gazzetta Dello Sport-ը հայտնում է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դադարեցրել է ընկերական հարաբերությունները Չալհանօղլուի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ երբ վերջինս հանդես էր գալիս «Միլանում», նրանք մտերիմ ընկերներ էին և Զլատանը երկար ժամանակ թուրք ֆուտբոլիստին համոզում էր մնալ «Միլանում»:
Սա կարմա է․ մենք պարզապես կուլ տվեցինք Միլանին․ Չալհանօղլու
29-ամյա թուրք ֆուտբոլիստը բազմիցս տարատեսակ անհարկի մեկնաբանություններ է անում իր նախկին ակումբի՝ «Միլանի» հասցեին, ինչը դեմ է Իբրահիմովիչի սկզբունքներին:
Չալհանօղլու․ Իբրահիմովիչը չի նպաստել Միլանի չեմպիոնությանը, նա պարզապես ուշադրություն է գրավում