Գերմանական «ՌԲ Լայպցիգի» շվեդ հարձակվող Էմիլ Ֆորսբերգը ցանկանում է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ Ֆորսբերգը միշտ երազել է Անգլիայում խաղալու մասին և իր գործակալին հանձնարարել է նոր ակումբ փնտրել:
28-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկվել են ԱՊԼ-ի մի քանի ակումբների, որոնց թվում են՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Տոտենհեմը»:
«ՌԲ Լայպցիգը» իր ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 17 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 16 հանդիպման և դարձել՝ 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: