Կիսապաշտպան Իսկոյի ծառայություններն առաջարկվել են «Ռոմային»՝ որպես փոխարինող կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյին, հայտնում է CalcioMercato-ն:
Դեկտեմբերին Իսկոն խզեց պայմանագիրը «Սևիլիայի» հետ, որտեղ խաղում էր 2022 թվականի ամառվանից։
Կիսապաշտպանի աշխատավարձը անդալուզյան ակումբում կազմում էր 1 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար, սակայն մի շարք բոնուսներով, այն հասնում էր 5 միլիոնի։ Նույնքան գումար ֆուտբոլիստի ներկայացուցիչները պահանջում են նաև «Ռոմայից»։
Ավելի վաղ Իսկոն մոտ էր «Յունիոնին» միանալուն, սակայն գերմանական ակումբը չկարողացավ բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: