Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին ավագի թևկապից զրկելն այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը միլանցիների հետ և որոշեց ամռանն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել ՊՍԺ.
«Մարզաշաիկի վրա առկա գծերն ունեն որոշակի նշանակություն և եթե որևէ մեկը դա չի կիսում, մենք պետք է համապատասխան ընտրություն կատարել: Այն, որ Շկրինյարը զրկվեց ավագի թևկապից, կապված չէ կարգապահական պատճառների հետ: Նա պրոֆեսիոնալ է»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում DAZN-ը:
27-ամյա Շկրինյարը կարող էր ձմռանը դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, սակայն փարիզեցիները չկարողացան համաձայնության գալ «Ինտերի» հետ փոխհատուցման շուրջ: Սլովակ պաշտպանը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի միլանյան ակումբում: