«Ինտերի» հարձակվող, «Միլանի» հետ Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում միակ գոլի հեղինակ Լաուտարո Մարտինեսը կիսվել է միլանյան դերբիում հաղթելուց հետո իր հույզերով։
«Անհավատալի է, որ այս հանդիպումներն անցկացվում են այնպես, ինչպես Արգենտինայում: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ Միլանը սև ու կապույտ է։
Աշխարհի առաջնությունում հաղթելն իմ կարիերայի ամենամեծ նվերն էր, բայց դրանից հետո ես էլ ավելի մոտիվացված եմ։
Հպարտ եմ, որ կրում եմ ավագի թևկապը։ Այն պահից ի վեր, երբ ես այս թիմում եմ, ես փորձում եմ անել առավելագույնը: Այս հանդիպումներում հաղթելը շատ կարևոր է»,- ասել է Լաուտարոն DAZN-ին տված հարցազրույցում: