«Յուվենտուսում» կարծում են, որ Մասիմիլիանո Ալեգրին երկարաժամկետ հեռանկարում չի աշխատի թիմի հետ։
Թուրինյան ակումբն արդեն թեկնածուներ է փնտրում թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար։ Ըստ Tuttojuve-ի՝ «Յուվենտուսը» գլխավորելու ֆավորիտն է Ջան Պիերո Գասպերինին, ով «Ատալանտայում» շատ լավ արդյունքներ է գրանցում:
Փորձառու մասնագետը գիտի, թե ինչպես հաջողության հասնել երիտասարդ թիմերի հետ, ինչը գրավում է «ծեր սենյորայի» ուշադրությունը:
«Յուվենտուսը» նաև կարող է կրկին ակումբ հրավիրել Անտոնիո Կոնտեին։ Այնուամենայնիվ, դրա համար «Տոտենհեմի» ներկայիս մարզիչը պետք է նախ չերկարաձգի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ, ինչպես նաև զիջումների գնա աշխատավարձի առումով: