Իտալիայի հավաքականի մարզչի օգնական Ալբերիգո Էվանին մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակիչ քառյակի վիճակահանությունը, որի արդյունքում իտալացիները կմրցեն Իսպանիայի հետ։
«Որպես թիմ և որպես խաղաոճ ունեցող, Իսպանիան մեզ համար թերևս վատագույն մրցակիցն է: Բայց հաճելի կլինի նաև կրկին հանդիպել նրանց հետ։ Նրանց հետ մենք միշտ տանջվել ենք՝ թե՛ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում, թե՛ Ազգերի լիգայում։
Չնայած մարզչի փոփոխությանը՝ չեմ կարծում, թե Իսպանիան կփոխի խաղաոճը, որը հիմնված է գնդակին տիրելու վրա և որին դիմակայելը դժվար է։ Կփորձենք լուծումներ գտնել, որ սահմանափակենք նրանց ուժեղ կողմերն ու օգտագործենք մերը։
Կփորձենք քրտնաջան աշխատել, որ հաղթանակը նվիրենք Ջանլուկա Վիալիին։ Իր խարիզմայով նա հիմնարար ազդեցություն ունեցավ Եվրոպայի առաջնությունում մեր ունեցած հաջողության վրա»,- Էվանիի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։