«Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը ներողություն է խնդրել երկրպագուներից Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Ինտերից» կրած պարտության համար (0:3)։
«Մենք վատ սկսեցինք հանդիպումը, իսկ հետո միայն ավելի բարդացավ: «Ինտերը» լավ է նրանում, ինչ անում է, բայց այսօր մենք ցույց չտվեցինք այն արդյունքը, որին արժանի են երկրպագուները։ Մեզ մնում է միայն ներողություն խնդրել նրանցից։ Այժմ «Միլանը» պետք է վերլուծի այս հանդիպումը և վերադառնա ճիշտ ճանապարհի վրա, բայց սա ցավալի պարտություն էր։
Փորձի պակաս ունեցող երիտասարդ խաղացողներին արդարացումներ գտնելու ժամանակն անցել է: Մենք բոլորս պետք է հասուն լինենք և պատասխանատվություն կրենք»,- Կյաերի խոսքն է մեջբերում Football Italia-ն։