«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0):
«Ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին, հանդես եկան վստահ և կարգապահ: Սուպերգավաթում հաղթելը մեզ համար շատ կարևոր է։ սա երկրորդ նպատակն էր, որին մենք հասել ենք այս մրցաշրջանում: Առաջինը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալն էր։
Կարո՞ղ է այս հաղթանակը մեզ լրացուցիչ խթան լինել։ Այո, իհարկե, բայց առայժմ մենք պարզապես կվայելենք այս հաջողությունը, քանի որ «Միլանին» հաղթելը նման խաղում, հրաշալի է»,- ասել է Սիմոնե Ինձագին Mediaset-ին տված հարցազրույցում։