«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Լավ խաղ էր, տղաները հիանալի էին առաջինից մինչև վերջին րոպեն, բոլորն իրենց ուժերը տվեցին: Ոչ մի վրեժ, ես միշտ ուրախանում եմ թիմի հաջողություններով։ Նախորդ տարի նույնպես հաղթել էինք Սուպերգավաթը, ուստի մենք գիտենք, թե որքան հաճելի է հաղթելը»,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը:
Ջեկոն դարձել էր 1 գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։