«Ալ-Նասրը» հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ալ-Թայի» դեմ խաղը հետաձգվել է։
Խաղը, որը պետք է կայանար այսօր՝ Էր Ռիադում հորդառատ անձրևի պատճառով հետաձգվել է մեկ օրով։
«Ալ-Թայի» հետ հանդիպումն առաջինը կլինի «Ալ-Նասրի» համար պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբ տեղափոխությունից հետո։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլիստը թիմի հետ պայմանագիր է կնքել 2,5 տարով։
Միևնույն ժամանակ Ռոնալդուն պետք է բաց թողնի «Ալ-Թայի» հետ խաղը որակազրկման պատճառով, որը նա ստացել է դեռ նոյեմբերին, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ չնայած որակազրկմանը, Ռոնալդուն կարող է մասնակցել խաղին։