«Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն կարծում է, որ 2023 թվականին ոչ մի ռուս ֆուտբոլիստ պայմանագիր չի կնքի իտալական թիմերի հետ: Ա Սերիայում այժմ երկու ռուս ֆուտբոլիստ է հանդես գալիս՝ Ալեքսեյ Միրանչուկը «Տորինոյում» և Դենիս Չերիշևը «Վենեցիայում».
«Կարծում եմ՝ այս տարի ոչ մի ռուս ֆուտբոլիստ չի տեղափոխվի Ա Սերիա, այդ թվում՝ քաղաքական պատճառներով»,- Իգլի Տարեի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք՝ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական ակումբներին և հավաքականներին հեռացրել են միջազգային մրցաշարերից: