South African Tourism ընկերությունը, որը Հարավային Աֆրիկայում զբաղվում է տուրիստական գործունեությամբ, արձագանքել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վրիպմանը:
Ռոնալդուն, ներկայացվելով Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ, մամուլի ասուլիսի ժամանակ թյուրիմացաբար ասել է, թե ուրախ է ՀԱՀ-ում խաղալու հնարավորության համար․
«Ինձ համար ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ իմ կարիերան շարունակվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս թեմայի շուրջ մարդկանց կարծիքն ինձ քիչ է մտահոգում»,- ասել էր Ռոնալդուն:
«Անհամբերությամբ ենք սպասում Ռոնալդուի այցին: Ցանկացած ժամանակ ուրախ կլինենք Ձեզ տեսնել Հարավային Աֆրիկայում»,- ասվում է South African Tourism-ի թվիթերյան էջում:
Հիշեցնենք՝ Ռոնալդուի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։