«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Մենք հաղթել ենք լիգայի մեր վերջին 10 հանդիպումներից 9-ում և շատ լավ ենք խաղացել Չեմպիոնների լիգայում, քանի որ դուրս ենք եկել խմբից: Մենք միավորներ կորցրեցինք մրցաշրջանի սկզբում, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Դուք պետք է կենտրոնանաք ձեր վրա՝ խաղից խաղ անցնելով:
Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Առաջին խաղակեսում կարող էինք գոլ խփել, բայց սեփական սխալների և նրանց դարպասապահի ջանքերով չկարողացանք դա անել։ Առաջատարի նկատմամբ տարած հաղթանակը մեծ ձեռքբերում է և պետք է վստահություն տա մեզ ապագայի համար։ Չեմպիոնական պայքա՞ր։ Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, իսկ աշխարհի առաջնության ընդմիջումը նորություն էր բոլորի համար»,- Ինձագիի խոսքն է մեջբերել BBC-ն: