Հեղինակավոր Goal պարբերականը կազմել է աշխարհի 2022 թվականի առաջնության լավագույն խաղացողների տասնյակը քառորդ եզրափակչի ավարտից հետո։
Պարբերականի վարկածով ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է։ Արգենտինացին 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մունդիալում անցկացրած 5 խաղում։ Երկրորդ և երրորդ տեղերում Ֆրանսիայի հավաքականի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Անտուան Գրիզմանն են։
Թոփ-10-ն այս տեսքն ունի՝
- Լիոնել Մեսսի (Արգենտինա),
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա),
- Անտուան Գրիզման (Ֆրանսիա),
- Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա),
- Աշրաֆ Հաքիմի (Մարոկկո),
- Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա),
- Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո),
- Ռիշարլիսոն (Բրազիլիա),
- Կոդի Գակպո (Նիդեռլանդներ),
- Ջուդ Բելինգեմ (Անգլիա),
Տասնյակից 6-ը շարունակում են պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Արգենտինայի և Խովաթիայի հավաքականները կիսաեզրափակչի խաղը կանցկացնեն դեկտեմբերի 13-ին, իսկ Ֆրանսիան և Մարոկկոն՝ դեկտեմբերի 14-ին։