«Միլանը» ցանկանում է վարձակալել Հակիմ Զիեշին «Չելսիից»՝ հետագայում գնելու հնարավորությամբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է հունվարին 29-ամյա մարոկկացուն վարձակալել «Չելսիից»՝ 15 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։
Հաղորդվում է նաև, որ «Միլանը» վստահ է, որ կերկարաձգի պայմանագիրը հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ։
Զիեշը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 9 հանդիպում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։