Կրիշտիանու Ռոնալդուն դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ Marca-ն հայտարարել էր, որ հունվարի 1-ից պորտուգալացին կդառնա Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի խաղացող և կլինի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ալ-Նասրն» իսկապես 37-ամյա խաղացողին առաջարկ է արել, սակայն Ռոնալդուն դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Ինչպես հայտնում է BBC-ն, նա ամբողջությամբ կենտրոնացած է աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի ելույթի վրա և մտադիր չէ որոշում կայացնել իր ծրագրերի վերաբերյալ, քանի դեռ մրցաշարը չի ավարտվել։