Հանսի Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, կշարունակի գլխավորել Գերմանիայի հավաքականը:
Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) մտադիր է շարունակել համագործակցությունը մարզչի հետ՝ չնայած 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլից դուրս մնալուն, հայտնում է Bayern&Germany-ն՝ հղում անելով Bild-ին։
Հիմնական պատճառներից մեկը այն է, որ միությունն այնընտրանքային տարբերակ չունի, որն ավելի լավը կլինի, քան Հանսի Ֆլիկը։
Մարզիչը նույնպես ցանկանում է մնալ հավաքականում և թիմին պատրաստել տնային Եվրո 2024-ին։