Արգենտինացի մարզիչ Մարսելո Բիելսան կարող է գլխավորել Ուրուգվայի հավաքականը, հայտնում TyC Sports-ի լրագրող Խոակին Բրունոն։
Տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը կարծում է, որ 67-ամյա մասնագետը կօգնի թիմին աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր նվաճել։
Բիելսան նախկինում աշխատել է ազգային հավաքականների հետ։ 1998-ից 2004 թվականներին նա մարզել է Արգենտինայի հավաքականը, որի հետ 2002 թվականի աշխարհի առաջնությունում չկարողացավ դուրս գալ խմբից։ 2007-ից 2010 թվականներին նա գլխավորել է Չիլին, որի հետ 2010 թվականի աշխարհի առաջնությունում հասել է 1/8 եզրափակիչ (1/4 եզրափակիչ դուրս գալու համար Բրազիլիային պարտվել է 0:3 հաշվով)։
Բիելսան փետրվարին հեռացել էր «Լիդսից»։
Ուրուգվայը չկարողացավ 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել՝ H խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: