24-ամյա դարպասապահ Սամվել Հունանյանը պայմանագիր է կնքել «Դիլիջանի» հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Դիլիջանն» Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջնության երկրորդ հատվածում «Դիլիջանը» փետրվարի 28-ին Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կհյուրընկալվի «Արագածին»:
Սամվել Հունանանը «Փյունիկի» սան է, որտեղ անցկացրել է մինչև 2014/15 մրցաշրջանը: Հանդես է եկել նաև Վանաձորի «Լոռիում»:
