Պորտուգալացի մարզիչ Ժորժե Ժեզուսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ես հասկանում եմ, թե ինչ իրավիճակում է գտնվում Կրիշտիանու Ռոնալդուն. Մենք լավ հարաբերություններ ունենք։
Կրիշտիանու Ռոնալդուն օրինակ է աշխարհի բոլոր խաղացողների համար։ Նրան փող պետք չէ։ Նա դեռ խաղում է նույն կրքով, ինչպես իր վաղ տարիներին: Դա ցույց է տալիս, թե որքան է նա սիրում ֆուտբոլը։ Ահա թե ինչպես են նրանք դառնում մեծ խաղացողներ»,- ասել է «Ֆեներբախչեի» մարզիչը Record-ի հետ զրույցում։