Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպման արդյունքը (1:1).
«Մենք բնավորություն և վճռականություն դրսևորեցինք, ինչի շնորհիվ կարողացանք վերադառնալ խաղ և միավոր վաստակել։ Կարեւոր է չպարտվել մրցաշարի մեկնարկային խաղում։ Շնորհակալ եմ տղաներից, որ կարողացան ոչ-ոքիի հասնել։
Բեյլը երբեք չի հիասթափեցրել մեզ. Այս անգամ նա հավատարիմ մնաց ինքն իրեն, ինչի համար մենք ուրախ ենք», — մարզչի խոսքերն է մեջբերում ITV.com-ը:
ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը նոյեմբերի 25-ին կխաղա Անգլիայի հետ, իսկ Ուելսը կհանդիպի Իրանի հետ։